Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլոր ճանապարհները տանում են Աֆղանստա՞ն

Բոլոր ճանապարհները տանում են Աֆղանստա՞ն
30.06.2012 | 12:24

ՈՒզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս` անհամաձայնություններ ունենալով Աֆղանստանի հարցով ծրագրերի առնչությամբ: «Մենք համաձայն չենք Աֆղանստանին վերաբերող ՀԱՊԿ ծրագրերին: ՈՒզբեկստանը նախապատվություն է տալիս Աֆղանստանի հետ երկկողմ հարաբերություններին: Տաշքենդին դուր չեն գալիս նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության ուժեղացմանը միտված ծրագրերը»,- հաղորդել է Ուզբեկստանի արտգործնախարարության անհայտ մնալը գերադասած աշխատակիցը: ՀԱՊԿ-ից առաջին անգամ ՈՒզբեկստանը դուրս է եկել 1999 թվականին և 2006-ին վերականգնել է անդամակցությունը: ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին լուրերը սկսեցին շրջանառվել, երբ 2011-ի հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդամ երկրներին առաջարկեց կողմնորոշվել ՈՒզբեկստանի հարցում, որը ռազմաքաղաքական միությանը վերաբերող ոչ մի փաստաթուղթ չի վավերացրել:
«ՀԱՊԿ-ը առանց ՈՒզբեկստանի էլ կշարունակի գոյությունը և կշարունակի ամրապնդել ռազմական բաղկացուցիչը»,- հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը: Նա ընդունել է, որ այս փաստը ավելի շատ բացասական, քան դրական պահեր է պարունակում: Մակարովը նշել է, որ ՈՒզբեկստանի դիրքորոշումը վերջին մի քանի տարիներին էր տագնապահարույց. «Տաշքենդը արդեն վաղուց է դե ֆակտո դադարեցրել ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցել, իսկ հիմա ձևակերպում է դե յուրե»,-ասել է գեներալը:
ՀԱՊԿ-ում մնում են 6 երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: Փորձագետները չեն բացառում, որ ՈՒզբեկստանի օրինակին կարող են հետևել և այլ երկրներ` զգալիորեն թուլացնելով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը:

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ